2208 դիտում
13:30 24-05-2014
Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:
Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:
Նմանատիպ նյութեր
2211 դիտում
19:37 19-05-2014
Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է. վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են
1638 դիտում
10:53 21-05-2014
Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
1432 դիտում
14:35 05-06-2014
Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է
Այս բաժնից
634 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1396 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա