211652_close_icon
views-count1987 դիտում article-date 20:32 24-05-2014

«Ես հավատում եմ մեր ուժերին». Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀԿ համագումարում. Aravot.am

[url=http://www.aravot.am/2014/05/24/463888/]Aravot.am[/url]-ը ներկայացնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը՝ այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ համագումարում. «Մեծարգո պարոն Նախագահ, Սիրելի՛հանրապետականներ, Հարգարժա՛ն հյուրեր, Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը հրավիրվել է մեր երկրի և կուսակցության հա­մար կարևոր ու պատաս­խա­նա­տու ժամանակահատվածում: Ինձհամար, որպես կուսակցության փոխ­նա­խա­գահի, սա կրկնա­կի պատասխանատվության ժամանակաշրջան է, քան իոր ընդա­մենը վերջերս ինձ վստահվել է ՀՀ կառավա­րու­թյան ղեկավարումը: Մերկուսակցությունը հաղթել է վերջին խորհրդարանական ընտրու­թյուն­ներում, և մեր թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություն­ներում: Մեր ժողովուրդը հավանություն է տվել մերկուսակցության ծրագրե­րին և դրանց անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստում­ներին: Այդ խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը: Դրանց մի մասն արդեն կյանքի է կոչվել, բայց հիմնական մասով դեռ շատ անելիք ներկան: Մենք ունենք հանձնառություն և քաղաքական կամք անելու այն, ինչ մեզնից ակնկալում է մեր ժողովուրդը: Համոզված եմ, որ անելու ենք: Դրա հա­մար մենք ունենք մշակված բազմաթիվ ծրագրեր, պրոֆեսիոնալ կադ­րերի հոծ բանակ, ունենք բավարար նպատակա­մղվա­ծություն ու եռանդ և ունենք պատրաս­տակա­մություն` աշխատելու բոլորի հետ: Հանրապետական կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ զար­գացման հնարավորություններն օգտագործելու հարցում կարողանում է համա­խմբել մեր հասարակության և նրա բոլոր շերտերի ներուժը: Հանրապետականի հաջողության բանալին թերևս մարդկանց վստահելու, մարտահրավերներն ու հնարավորությունները սթափ գնահատելու ունակությունն է: Հանրապետականը կարողացել է զգալ այն պահերը, երբ երկրի անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ է եղել կայացնել խիզախ որոշումներ: Այդ որոշումներն իրականացվել են այն մարդկանց միջոցով, ովքեր երազել գիտեն, ովքեր գնահատելով անցյալը, ավելի լավ են պատկերացնում ապագան: Կուսակցության նախագահի ղեկավարությամբ Հանրապետականը կարողացել է համարժեք արձագանքել սպառնալիքներին, որոնք վտանգում են մեր երկրի ու մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայու­նությունը: Նման պահերին Հանրապետականը կարողացել է հենվել Հայրենիքին և անկախության վսեմ գաղափարին նվիրված և փորձառու մարդկանց վրա: Մարդկանց, ովքեր գի­տեն արյան ու քրտինքի ամեն մի կաթիլի գինը: Մարդկանց, ովքեր հանուն ապա­գայի` պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել ներկան: Հանրապետականի` անցյալ ու գալիք հաջողությունների բանաձևը գաղա­փարական ամուր հենքի և գործնական ճկունության զուգորդման ու փոխլրացման մեջ է: Հանրապետականը գաղափարակիցների միաս­նություն չէ միայն: Հանրապետականն առա­ջին հերթին մեր իրականության ամենակուռ քաղաքական պլատֆորմն է, որտեղ նոր պատկերացումներն ու հարուստ փորձն անընդհատ իրար հետ հակադրվելու ու փոխ­լրաց­նելու գործընթացի մեջ են: Այդպես անընդհատ հղկվում են անվտան­գության ու զարգացման ապահովման ուղիները: Սիրելի՛ հանրապետականներ, Վերջերս շատ է խոսվում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Հանրապետական կուսակ­ցությունն ունի այդ փոփոխություններն իրականացնելու ամենամեծ ներուժը` սկսած սահմանադրական բարեփո­խում­ներից մինչև ժամա­նա­կակից հասարակական հարաբերությունների արմատա­վորում: Ավելին, մենք՝որպեսնորկառավարություն, ինքներս ենք հանդես գալու համակարգայինփոփոխությունների նոր նա­խաձեռ­նություններով: Միևնույն ժամանակ, ունենալով Հանրապետական կուսակցության հզոր աջակցությունը, կառավարությունը վստահորեն իր ուժերը կենտրո­նացնելու է տնտեսության զարգացման և մարդկանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման շուրջ: Գյուղացին, աշխատավորը, գործա­րարը, ստեղծողն ու ստեղծագործողը մշտական աջակցության կարիք ունեն և այդ աջակցությունը նրանք պետք է զգան ամեն օր: Նոր կառավարության հիմնական գործառույթները ներառելու են. - նոր աշխատատեղերի ստեղծման, - փոքր ու միջին բիզնեսի զարգացման պայմանների բարելավման, - հարկային դաշտի հետագա պարզեցմանն ու տնտեսության ենթակառուց­վածքների արդիականացմանն ուղղված հետևողական քայլեր: Քանի որ, վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամն է, որ ես հանդես եմ գալիս իմ կուսակիցների այսպիսի ներ­կայացուցչական հավաքին, ցանկանում եմ հնչեցնել հետևյալը. սիրելի՛ հանրապետականներ, բոլոր այն խնդիրները, որոնք Ձեր առջև դնում են Ձեր ընտրողները կամ քաղաքացիները, ես համարում եմ իմ անձնական խնդիրը: Կառավարությունը միշտ պատրաստ է լինելու արձագանքելու ձեզնից յուրաքանչյուրի բարձ­րացրած խնդրին: Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2014/05/24/463888/]այստեղ[/url]: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր