1787 դիտում
13:37 07-04-2019
ԵԿՄ-ն պարտավոր է վերադառնալ իր ակունքներին, և մենք այսօր այստեղ ենք մեր սխալներն ուղղելու համար. Սասուն Միքայելյանի ելույթը ԵԿՄ համագումարում. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967262?fbclid=IwAR0UZ05BCcp5vQx83nCuTI5sqtFAb0Uce5GxJH6jGqqd8PV51JZw_LYHHMQ]Tert.am[/url]-ը գրում է. Մենք այսօր այստեղ ենք մեր սխալներն ուղղելու, ԵԿՄ-ն պարտավոր է վերադառնալ իր ակունքներին: Այս մասին այսօր Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ելույթի սկզբում Սասուն Միքայելյանը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի և նահատակված մարտական ընկերների հիշատակը:
Նրա խոսքով՝ ԵԿՄ ստեղծումն իր հիմքում ունեցել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովել միասնականությունը ռազմի դաշտում, միավորել բոլոր կամավորական ջոկատներին մեկ միասնական գաղափարի շուրջ: Սակայն, 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում, ըստ նրա՝ օրվա իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել ԵԿՄ-ն, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց դեմ, ներքաշել կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967262?fbclid=IwAR0UZ05BCcp5vQx83nCuTI5sqtFAb0Uce5GxJH6jGqqd8PV51JZw_LYHHMQ]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2334 դիտում
13:44 16-11-2014
Մենք դեռ ժամանակ ունենք սեփական սխալներն ուղղելու համար. Յուրա Մովսիսյան
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան