211652_close_icon
views-count1780 դիտում article-date 22:48 24-05-2014

Թուրք ռեժիսորի «Ձմեռային նիրհ» ֆիլմը հաղթել է Կաննի 67-րդ կինոփառատոնում

Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգյե Ջեյլանի «Ձմեռային նիրհ» (Winter sleep) ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակին: Նման որոշում է կայացրել ժյուրին: Իսկ իտալուհի Ալիսա Ռորվակերի «Հրաշքներ» (The Wonders) ֆիլմը նվաճել է Գրան-պրին: Կանացի լավագույն կնոջ դերակատարման համար ժյուրին ընտրեց Դևիդ Կրոփնենբերգի «Աստղային քարտեզ» (Maps to the stars) ֆիլմում խաղացած ամերիկացի դերասանուհի Ջուլիան Մուրին: Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակը շնորհվեց դերասան Թիմոթի Սփոլին՝ բրիտանացի ռեժիսոր Մայք Լիի «Ուիլյամ Թյորներ» ֆիլմից: Լավագույն ռեժիսոր է ընտրվել ամերիկացի Բեննեթ Միլլերը, ով նկարահանել է «Աղվեսների որսորդը» ֆիլմը: «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող ճանաչվեց ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը («Левиафан»): «Լավագույն կարճամետրած ֆիլմ» անվանակարգի հաղթող ճանաչվեց կոլումբիացի Սիմոն Մեսայի «Լեյդի» (Leidi) ֆիլմը: «Ոսկե տեսախցիկ» մրցանակը նվաճեցին 3 ֆրանսիացի ռեժիսորներ՝ Մարի Ամաշուկելը, Կլեր Բյուժեն և Սամուելո Տեյսը՝ «Ուրախավող աղջիկները» ֆիլմի համար: Այս մրցանակը տրվում է երիտասարդ ռեժիսորներին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համար:

Նմանատիպ նյութեր