211652_close_icon
views-count1746 դիտում article-date 19:44 20-05-2015

Կաննի կինոփառատոնում որոշ կանանց արգելել են կինոդահլիճ այցելել ցածրակրունկ կոշիկներով

Կաննի կինոփառատոնում հերթական, այս անգամ գոնե փոքրիկ սկանդալ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «ScreenDaily»-ին, «Քերոլ» ֆիլմի պրեմիերային որոշ կանանց արգելել են կինոդահլիճ այցելել ցածրակրունկ կոշիկներով: Նշվում է, որ հյուրերը, որոնց տարիքն անցել է 50-ից, չեն կարողացել բարձրակրունկ կոշիկ հագնել բժշկական ցուցմունքներով: Կինոփառատոնի անձնակազմը հայտարարել է կանանց, որ նրանք կարող են դիտմանը ներկա լինել բարձրակրունկ կոշիկներով, սակայն չի նշվում, թե արդյո՞ք այդ կանայք իրենց բժշկական ցուցմունքների մասին հիշեցրել են թիկնազորի հետ շփվելիս:

Նմանատիպ նյութեր