1482 դիտում
21:57 25-05-2014
Ընտրության լայն հնարավորությո՞ւն. համայնքը կընտրի միակ թեկնածուին
Հունիսի 8-ին Լոռու մարզի Յաղդան համայնքի ընտրողները միայն մեկ թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորություն կունենան: Համեստ Քոչարյանը գյուղապետ ընտրվելու ցանկություն հայտնեց, փաստաթղթերը ներկայացրեց, բայց ինքնաբացարկի վերջնաժամկետի ավարտից ժամեր առաջ հրաժարվեց ընտրապայքարից:
Յաղդանում համայնքի ղեկավարի ընտրությունները արտահերթ են: Փետրվարին գյուղապետ Վալենտինա Կերխանաջաևան մահացավ: Գյուղապետի միակ թեկնածու Արամ Ջանջուղազյանն ասում է, որ համայնքի ղեկավար դառնալու առաջարկ իրեն հենց նախկին գյուղապետն է արել:
Համայնքապետի միակ թեկնածուն ակտիվ քարոզարշավ իրականացնելու մտադրություն չունի: Ընտրողների հետ մեկանգամյա հանդիպումն էլ բավարար է:
222 բնակիչ ունեցող գյուղում գլխավորը անբարեկարգ ճանապարհների խնդիրն է: Յաղդանցղիները նոր գյուղապետից սկզբում պահանջելու են ճանապարհը ասֆալտապատել, հետո`փողոցները լուսավորել:
Յաղդանում ընտրելու իրավունք ունի 150 բնակիչ: Հունիսի 8-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն նաև Լոռու մարզի Գեղասար, Ահնիձոր, Անտառամուտ, Մեղվահովիտ և Բլագոդարնոյե գյուղերում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28454]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4599 դիտում
13:15 23-02-2018
Ստամբուլի հայ համայնքը Պոլսո Հայոց պատրիարքի ազատ ընտրության անցկացման պահանջով ստորագրահավաք է կազմակերպել
2552 դիտում
12:36 10-04-2014
Արմատական փոփոխություններ՝ ՀՀ Սահմանադրության մեջ. վարչապետին կընտրի խորհրդարանը
998 դիտում
18:59 16-06-2014
Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. 8 քաղաք կրկին կընտրի քաղաքապետ
Այս բաժնից
649 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1414 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա