211652_close_icon
views-count1725 դիտում article-date 16:06 26-05-2014

Մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի հավաք-հանդիպումը

Մայիսի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպումը: Հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը: Ելույթ ունեցան նաև պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես`թանգարանային նոր ցուցադրությանը, 100-ամյակի հանձնախմբերի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ տարվող աշխատանքներին, միջազգային համագործակցություններին և այլն: Հայկ Դեմոյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանային ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման անհրաժեշտությունը: «Թանգարանները վաղուց արդեն դուրս են եկել իրենց նախնական առաքելության շրջաններից: Այժմ թանգարանները հստակ ներքին և արտաքին քաղաքականության մաս են կազմում» , - նշեց ՀՑԹԻ տնօրենը: Զեկույցներով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները, հանձնաժողովների և կենտրոնական մարմինների ատենապետերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր