1417 դիտում
17:19 26-05-2014
Դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը և Քուվեյթի աշխատանքի և սոցհարցերի նախարարը քննարկել են հայ-քուվեյթական համագործակցության խորացման հարցեր
Մայիսի 22-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Ալ-Սուբեյհի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում երկկողմ համագործակցության խթանման հնարավորությունները: Նախարարը ներկայացրեց իր իրավասության ոլորտում ընթացող բարեփոխումների ընթացքն ու նշեց այն հիմնական ուղղությունները, ուր Հայաստանի հետ համագործակցությունը կարող է առաջընթաց արձանագրել:
Դեսպան Չարչօղլյանն իր հերթին ներկայացրեց երկկողմ հարաբերությունների ընթացքը` հայտնելով աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում դրական տեղաշարժեր արձանագրելու հայկական կողմի պատրաստակամությունը:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց «Էլ-Քուվեյթ» նահանգի նորանշանակ նահանգապետ Սաբեթ Ալ-Մահնայի հետ: Քննարկվեցին երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերի ստեղծման և ամրապնդման ոլորտում ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները: Նահանգապետը վերահաստատեց նախորդ նահանգապետի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման իր հանձնառությունն ու պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցության սերտացմանը:
Նմանատիպ նյութեր
2805 դիտում
12:42 15-06-2016
Նախագահի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան
Այս բաժնից
1018 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր