1840 դիտում
20:03 07-06-2016
Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ
Հունիսի 6-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ՝ իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Դեսպան Չարչօղլյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննային երկար տարիների սերտ համագործակցության և բազում հարցերում ցուցաբերած աջակցության համար:
Կողմերը երկուստեք գոհունակությամբ ընդգծեցին հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շարունակականությունը և համապատասխան փոխայցելությունների կազմակերպումը: Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը` վստահեցնելով, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանք կյանքի կոչելուն:
Հանդիպման ավարտին Էլ-Քուվեյթի նահանգապետը հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ և հանձնեց պատվո հուշամեդալ` ի հիշատակ դեսպան Չարչօղլյանի առաքելության տարիների ընթացքում ստեղծված ջերմ հարաբերությունների և սերտ համագործակցության:
Նմանատիպ նյութեր
1218 դիտում
16:54 22-09-2015
Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի հետ
Այս բաժնից
1294 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
925 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը