211652_close_icon
views-count1168 դիտում article-date 17:39 27-05-2014

Խուզարկություն` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1956 թ. ծնված Կոմիսար Պ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 13 պարկուճ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և իտալական արտադրության «C-1863» գրառումով գազային ատրճանակ: Հայտնաբերվածի առնչությամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր