1695 դիտում
17:46 27-05-2014
58-ամյա տղամարդը Գյումրու բժշկական կենտրոնում իրարանցում սարքելու և իրավապահներին չենթարկվելու համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
58-ամյա Լյովա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ընդունարանում կատարելով խուլիգանություն, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող եւ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով: Ավելին նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը նրան մեղավոր է ճանչել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
5925 դիտում
21:40 16-04-2014
Դերասանների մահվան մեջ մեղադրվող 34-ամյա վարորդը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
1224 դիտում
11:39 11-11-2014
«Սևոլ» նավի 69-ամյա կապիտանը դատապարտվեց 36 տարվա ազատազրկման
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը