1304 դիտում
14:24 28-05-2014
Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ ժամանակահատված, սակայն այն անշրջելի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ:
Հայերիս համար Հանրապետության տոնը հատկապես կարևոր ու թանկ է, որովհետև խորհրդանշում է մեր հերոսական ժողովրդի հաղթանակը, ազատ և ինքնիշխան պետականություն կերտելու պայքարը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրեցին մեր ժողովրդի` դարերով կորսված անկախ ապրելու իրավունքը, ապագայի հանդեպ հույսն ու հավատը: Հավերժ փառք անկախության և ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին: Այսօր էլ մենք պարտավոր ենք բազմապատկել ձեռքբերումներն ու հաղթանակները` հանուն սերունդների, հանուն վաղվա ազատ, զարգացած ու հզոր Հայաստանի:
Այս փառահեղ տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին: Մաղթում եմ բարօրություն, առաջընթաց, խաղաղություն և ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
775 դիտում
13:50 28-05-2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ
909 դիտում
12:37 02-09-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը՝ Գյումրու օրվա առթիվ
1189 դիտում
12:41 08-03-2014
Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ
Այս բաժնից
691 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1459 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա