211652_close_icon
views-count7377 դիտում article-date 22:59 28-05-2014

Արմեն Նազարյանը՝ «Մոսկվիչկա» խանութում լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. 168.am

Քիչ առաջ լուր տարածվեց, որ armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից և նրանց սուպերմարկետի նկուղում են պահում: Սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը (Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին) [url=http://168.am/2014/05/28/370288.html]168.am[/url]-ի հետ զրույցում պարզաբանեց, որ երբ լրագրողը ներկայացել է, նրան է մոտեցել տնօրենը: Ըստ Նազարյանի՝ լրագրողն ասել է, որ խանութից գնված փլավի մեջ ապակի է հայտնաբերվել, ինչը տնօրենը հերքել է և ասել է, որ չի կարող նման բան լինել, իսկ եթե ինչ-որ թյուրիմացություն է եղել, ապա ապրանքը ետ կվերցնեն. «Բայց իրենք գաղտնի նկարել են խանութի աշխատակիցներին ու տնօրենին, վերջինս խնդրել է չնկարել, քանի որ դա իր իրավունքների ոտնահարում է՝ գաղտնի նկարահանելը: Լրագրողը պնդել է, որ իրավունք ունի, իսկ տնօրենն առաջարկել է ընկերության իրավաբանի հետ զրուցել: Այժմ մեր իրավաբանն իրենց խմբագրությունում է»: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://168.am/2014/05/28/370288.html]կայքում [/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր