211652_close_icon
views-count3687 դիտում article-date 20:35 07-12-2016

Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից՝ տեղեկացնելով, որ միջադեպը կլինի ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում։ «Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը: Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»,- նշել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

Նմանատիպ նյութեր