211652_close_icon
views-count7984 դիտում article-date 18:30 29-05-2014

Գյումրիում երեք երեխաների 39-ամյա մայրը ծննդաբերության ժամանակ մահացել է

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում մահացել է 39-ամյա Կարինե Պապանյանը: Այս տեղեկությունը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Պտղի կյանքը փրկել եւս չի հաջողվել: Մահացած կինը ուներ երեք երեխա: Նախնական վարկածով Կարինե Պապանյանի մահվան պատճառը եղել է պտղաջրային էմբոլիան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր