211652_close_icon
views-count71826 դիտում article-date 22:45 11-09-2018

Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. պատկան մարմինների անգործության պատճառով 44-ամյա մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, երեխային տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը, իր համագյուղացի, 14-ամյա Արմեն Թումանյանի հետ գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրալարը պոկվել և ընկել է գետնին երեկ՝ սեպտեմբերի 10-ին, գյուղում ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած քամու պատճառով: Ա. Թումանյանը փորձել է երթևեկելի հատվածից էլեկտրալարը հեռացնել, այդ պահին նրա մայրը՝ Ա. Էվոյանը փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված և տղային փրկող մայրը հոսանքահարվել և տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Էվոյանը և Ա. Թումանյանը մայր ու որդի են, որդին էլ այս պահին գտնվում է հիվանդանոցում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր