211652_close_icon
views-count1274 դիտում article-date 23:06 29-05-2014

Ապօրինի ծառահատումները նվազել են. տեսանյութ

Հայաստանի անտառների գլխավոր խնդիրը ոչ թե ապօրինի ծառահատումներն են, այլ անտառի որակի պահպանումը: Գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի տվյալով` Հայաստանում նվազել են ապօրինի ծառահատումները, քանի որ հսկողությունն է ուժեղացվել: 2013-ին ապօրինի հատվել է 928 ծառ, 2012-ին՝ 1328- ից ավելի, 2011-ին՝ ավելի քան 2000-ը: Գլխավոր անտառապետի խոսքով` անկախ միջազգային կազմակերպությունների տվյալներով` Հայաստանի անտառածածկ հատվածը 2010-ից մինչեւ օրս պակասել է 2088 հեկտարով, ավելացել է 1255 -ով: Լոռու մարզի Գուգարքի անտառածածկ հատվածն, օրինակ` որն 1990-ականներին հատվել էր, ըստ Ռուբեն Պետրոսյանի, վերականգնվել է, բայց որակական ցուցանիշներով զիջում է: Նախկին որակն ստանալու համար 100 տարի է հարկավոր: Հայաստանի անտառների 75 տոկոսը կառավարում է«Հայանտառ»-ը, 25 տոկոսը՝ Բնապահպանության նախարարությունը: Կառավարությունը անտառների պահպանության համար հատկացումները տարեցտարի ավելացնում է: Այս տարի տրամադրվել է 974 միլիոն դրամ, 2015-ին նախատեսվում է 1 միլիարդ 256 միլիոն: Միջոցները, սակայն, անտառների պահպանության խնդիրն ամբողջությամբ լուծելու համար բավար չեն: Ցանելու միջոցով 1 հեկտար անտառի վերականգնման համար հարկավոր է 1.5-2 միլիոն դրամ եւ 7-11 տարի: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28707]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր