211652_close_icon
views-count2140 դիտում article-date 22:47 29-05-2014

Արցախում հաշվում են ուժեղ քամու և կարկուտի հասցրած վնասի չափը. տեսանյութ

20 րոպե տևած կարկուտն ու քամին իսկական ավերածություն գործեցին Ասկերանի շրջանում: Շրջկենտրոնում քամին տանիքները պոկեց, գյուղերում` կարկուտը բերքը վնասեց: Քաղաքաշինության նախարարությունը քանդված տանիքն է սկսել նորոգել, իսկ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հաջորդ կարկուտին են նախապատրաստվում: Մինչև հունիսի առաջին տասնօրյակը կարկտաբեր ամպեր դարձյալ կլինեն, թեև նախորդ տարվա համեմատ կարկտահարությունների դեպքերը նվազել են: Արցախում 71 հակակարկտային կայան է աշխատում: Դրանք գործարկվում են Ստեփանակերտից: Փրկարար ծառայությունը հակակարկտային կայանների արդյունավետությունը բարձր է գնահատում: Ծառայության ահազանգման կենտրոնի պետն ասում է` վերջին կարկուտի դեպքում էլ վնասն անհամեմատ մեծ կլիներ, եթե կայանները չաշխատեին: Պետությունը կարկուտից տուժած հողագործներին առայժ հստակ աջակցություն չի խոստացել: Օգնության ծավալը և ձևերը պարզ կլինեն, երբ ստեղծված հանձնաժողովները ճշտեն վնասի չափը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28733]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր