211652_close_icon
views-count1560 դիտում article-date 09:50 30-05-2014

Ի տարբերություն քառյակի՝ «ՕԵԿ-ը առաջ է գնում իր քաղաքական տեսլականով»․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցած ոչ իշխանական քառյակի հավաքից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով ՕԵԿ-ի՝ քառյակի անդամ դառնալու հարցին, նշել էր, թե հարցն իրենք չեն քննարկել, ՕԵԿ-ի կողմից էլ նման առաջարկ չի եղել։ Թե արդյոք մոտ ապագայում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը պատրաստվում է նման առաջարկով դիմել քառյակին, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանից։ Քառյակը կազմակերպություն չէ։ ՕԵԿ-ը ներկայումս լինելով ընդդիմադիր քաղաքական ուժ՝ առաջ է գնում իր քաղաքական տեսլականով։ Եվ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել քաղաքական ուժերի հետ, եթե մեր տեսանկյուններից, մեր մոտեցումներով դա համապատասխանում է երկրի զարգացման, անվտանգության խնդիրներին։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կարծիքների փոխանակում է եղել եւ այլն։ Միաժամանակ քառյակի ներսում նույնպես մի շարք դեպքերում լինում են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ։ Այնպես որ, այս տեսանկյունից խնդիրը այդպես չի դրվել եւ իմ խորին համոզմամբ չի էլ կարող դրվել։ Այսինքն՝ ՕԵԿ-ի կողմից քառյակին միանալու դիմում՝ որպես այդպիսին, չի՞ լինելու։ Այդ մոտեցումը չի կարող եւ չպետք է լինի, սա խորհրդարանական կուսակցությունների քննարկման ֆորմատ է։ Իսկ մենք քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաեւ քառյակի ներսում գործող քաղաքական ուժերի հետ եւ ունենում ենք կարծիքների փոխանակում, եւ քննարկում։ Վերջին ժամանակահատվածում նաեւ կուսակցություններից դիմում եղավ ՕԵԿ-ին՝ քվեարկության հետ կապված սեփական մոտեցումները ներկայացնելու եւ այլն։ Եւ ես նորից եմ ուզում կրկնել, որ ՕԵԿ-ը հայտարարել է եւ շարունակում է հայտարարել, որ մենք գնում ենք մեր քաղաքական օրակարգով, մեր մոտեցումներով, մեր ծրագրերով։ Եթե դրանք համընկնում են այլ կուսակցությունների մոտեցումների հետ, մենք պատրաստ ենք համագործակցել։ Այս տեսանկյունից պետք է դիտարկել խնդիրը, եւ մենք մեր ճանապարհով գնում ենք առաջ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր