Բաքվում ԱՄՆ դեսպանությունն Ադրբեջանին խստորեն դատապարտող հայտարարություն է տարածել
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ադրբեջանական իշխանություններին հերթական քննադատող հայտարարությամբ է հանդես եկել: Այս անգամ դեսպանությունը դատապարտել է Ժողովրդավարության ուսուցանման և ընտրությունների մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի, կենտրոնի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլիի և գործընկերային կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի նկատմամբ դատարանի կայացրած ազատազրկման վճռի հետ:
«Այդ ձերբակալություններն Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման լրջագույն հետընթաց են»,-ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Մայիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Մամեդլիին՝ 5,5, Սուլեյմանլիին՝ 3,5 և Մամեդովին՝ 3,5 տարվա ազատազրկման դատապարտեց: