3710 դիտում
14:57 16-03-2017
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ազդարարել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի մեկնարկը
Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ազդարարեց Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի մեկնարկը՝ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժան Կազանջյանի աշխատանքների ցուցադրության բացման արարողությամբ, որին ներկա էին Վաշինգտոնում հավատարմագրված Ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, «Սմիթսոնիան» հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ ու արվեստագետներ:
ՀՀ դեսպանությունն առաջին անգամ է մասնակցում ավանդական այս փառատոնին, որը դարձել է Վաշինգտոնի դիվանագիտական ու մշակութային կյանքի կարևորագույն միջոցառումներից մեկը:
Համաշխարհային համբավ վայելող արվեստագետի գործերի ցուցադրությունը կրում է «Երկու աշխարհների լավագույնը» խորագիրը` խորհրդանշելով հայկական մշակույթն ու ֆրանսիական սյուրռեալիզմի դպրոցը, որոնք Ժան Կազանջյանի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել:
Ներկաներին ողջունեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Հովհաննիսյանը, ով խոսեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի շրջանակներում նախատեսվող այլ միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնի «La Grande Fete» եզրափակիչ արարողությանը հայկական տաղավար ներկայացնելու վերաբերյալ: Նա նաև ներկաներին հիշեցրեց հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին:
Իրենց ուղերձը հղեցին նաև Ժան Կազանջյանը ու անվանի արվեստագետ ու քննադատ Քրիստին Արժիլեն:
Ցուցահանդեսը հանրության համար բաց է լինելու մեկ ամիս` Ֆրանկոֆոնիայի փառատոնի ողջ ընթացքում:
Նմանատիպ նյութեր
9122 դիտում
22:14 25-07-2018
Հայաստանի վարչապետի տիկինը Մոսկվայում ազդարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը
1930 դիտում
14:34 03-08-2019
Շոյգուն ազդարարել է Բանակային միջազգային խաղեր-2019-ի մեկնարկը, մրցումներին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողները
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»