211652_close_icon
views-count1076 դիտում article-date 12:17 30-05-2014

Պորոշենկոն և Դևիդ Քեմերոնը կհանդիպեն հունիսի 6֊ին՝ Ֆրանսիայում

Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Պյոտր Պորոշենկոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել հունիսի 6-ին՝ Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։ Կողմերը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել հունիսի 6-ին՝ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի միջոցառման ժամանակ։ Հիշեցնենք, որ մայիսի 28֊ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պորոշենկոյին հրավիրել էր Ֆրանսիա՝ մասնակցելու հունիսի 6֊ին Նորմանդիայում կայանալիք դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի միջոցառմանը։

Նմանատիպ նյութեր