211652_close_icon
views-count781 դիտում article-date 15:04 01-05-2015

Դևիդ Քեմերոնը հաղթել է հեռուստաբանավեճի վերջին փուլում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաղթել է հեռուստաբանավեճի վերջին փուլում: Դա են վկայում Guardian թերթի և ICM Research կազմակերպության հարցման արդյունքները: Համընդհանուր ընտրությունները Մեծ Բրիտանիայում կանցկացվեն մայիսի 7-ին: Ըստ հարցումների, կուսակցություններից և ոչ մեկը խորհրադարանում տեղերի մեծամասնության հույս չի կարող ունենալ: Հեռուստադիտողների 44 տոկոսի կարծիքով Պահպանողական կուսակցության ղեկավար Դևիդ Քեմերոնի ելույթը լավագույնն է եղել: Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը ձայների 38 տոկոսով 2-րդն է, իսկ Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիք Քլեգը ձայների 19 տոկոսով 3-րդ տեղում է:

Նմանատիպ նյութեր