211652_close_icon
views-count3038 դիտում article-date 14:44 30-05-2014

Կայացավ Սուսերամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Երեկ ավարտվեց Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 27-ին մեկնարկած ՀՀ գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 100-ից ավելի մարզիկներ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից: Առաջնության առաջին օրը՝ մայիսի 27-ին, կայացան խոցասուսերակիր կանանց և տղամարդկանց մրցումները: Կանանց մրցապայքարում 12 մասնակիցներից հաղթող ճանաչվեց միջազգային մրցաշարերի հաղթող Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը գրավեց Լիլիթ Էվոյանը, իսկ 3-րդ տեղերը՝ Աննա Ավետիսյանն ու Սվետլանա Նազարյանը: Տղամարդկանց մրցապայքարում 24 ուժաղագույներից հաղթող դարձավ Արամայիս Գաբոյանը, 2-րդ տեղը գրավեց Միքայել Ղազարյանը, իսկ 3-րդ տեղերը՝ Արկադի Մուրադյանն ու Վարդան Ռուբենյանը: Մայիսի 28-ին մրցասպարեզում ճկասուսերակիրներն էին, որոնցից հաղթող դարձավ Էմիլ Դանիելյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մայքլ Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղերում Միհրան Ղազարյանն ու Պարգև Ստեփանյանն էին: Երեկ՝ առաջնության վերջին օրը, մրցելույթներով հանդես եկան ճկասուսերակիր կանայք և թրասուսերակիր տղամարդիկ: Ճկասուսերակիր կանանցից ուժեղագույնը ճանաչվեց Հասմիկ Աղաբաբյանը, 2-րդ տեղը գրավեց Սուսաննա Ղազարյանը, իսկ 3-րդ տեղերը՝ Մարիամ Հարությունյանն ու Արփինե Աթոյանը: Թրասուսերակիր տղամարդկանցից հաղթող ճանաչվեց Արթուր Կարապետյանը, 2-րդ հորիզոնականում Արեն Անդրեասյանն էր, իսկ 3-րդում՝ Արսեն Զուրաբյանն ու Ռուբեն Սարգսյանը: Երկու ոսկե և չորս բրոնզե մեդալով թիմային հաշվարկով առաջնության հաղթող դարձավ <<Քեթրին>> սուսերամարտի ակումբը՝ արժանանալով ՀՀ գավաթին:

Նմանատիպ նյութեր