1717 դիտում
16:54 30-05-2014
Հայ և թուրք մտավորականները հանդես են եկել խաղաղության կոչող համատեղ նամակով
Թուրքիայի և հայ մտավորականները հանդես են եկել խաղաղության կոչող համատեղ նամակով, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1697]Ermenihaber.am[/url] կայքը: Թուրքական «Ռադիքալ» պարբերականի հայտնած տեղեկության համաձայն` մտավորականների համատեղ նամակում կոչ է արվում սկիզբ դնել խաղաղ ժամանակաշրջանի:
«Այս նամակի տակ ստորագրություն դրած մտավորականներիս ընդհանուր երազը հայերի ու թուրքերի միջև խաղաղ ժամանակաշրջանի սկսումն է երկու ժողովուրդների և նրանց պատմության նկատմամբ հարգանքի շրջանակներում»,- ասված է նամակի առաջաբանում:
Մտավորականները նշում են, որ Թուրքիայի Հանրապետությունը քանի դեռ չի ազատվել անցյալի հանցագործության բեռից չի կարողանա անխոչընդոտ կերպով դիմավորել ապագան: Միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ վերջին տասնամյակում Թուրքիայում զգալի տեղաշարժ կա անցյալի հանցանքի հետևանքների հաղթահարման առումով: Օրինակ են բերվում գիտական շրջանակների ուսումնասիրությունները, մշակութային միջոցառումները, կոթողների վերանորոգման գործընթացները, իրենց ծագման մասին մարդկանց փնտրտուքները, զոհերի հիշատակի ոգեկոչման հանրային միջոցառումները և այլն:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1697]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
21:24 29-04-2015
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականները. Էսրա Մունգան
9469 դիտում
20:06 04-12-2023
Հայ մարզիկները Կովկասի առաջնությունում փայլուն են հանդես եկել, նրանցից մեկը հաղթել է թուրք մարզիկի․ newspress.am
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»