211652_close_icon
views-count14086 դիտում article-date 23:01 20-11-2017

Շունը սկսում է հաչել, երբ իրեն շան տեղ են դնում. Գագիկ Գինոսյանն առաջարկում է արհամարհել Նժդեհին «ֆաշիզմի աջակից» կոչող «մանրապճեղներին». Tert.am

Շունը սկսում է հաչել, երբ իրեն շան տեղ են դնում. [url=http://www.tert.am/am/news/2017/11/20/Ginosyan/2544278]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ հակադարձելով ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքում հնչած մեկնաբանությանը: Նշենք, որ «Զվեզդա»-ն պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, իսկ հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է, որի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Հաղորդավարուհին, մասնավորապես խոսել էր այն մասին, որ Հայաստանը, որը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է Հարավային Կովկասում, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, պատրաստվում է մի քանի օրից Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրել համագործակցության համաձայնագիր: Նա նշել էր, որ Ուկրաինայի նման Հայաստանը քաղաքական երկխոսություն է սկսում Եվրամիության հետ: «Ասոցիացիան միակ բանը չէ, որը Հայաստանն անում է Ուկրաինայի նման: Դժվար է հավատալ, բայց Երևանը հերոսացնում է նաև ֆաշիզմի աջակիցներին»,- ասել էր հաղորդավարուհին: Այս համատեքստում նա նշել էր, որ Հայաստանում իշխող կուսակցության խորհրդանիշը նման է հիտլերյան Գերմանիայի զինանշանին, իսկ ՀՀԿ գաղափարախոսությունը Նժդեհյան գաղափարախոսությունն է: Նա հիշատակվում է Հայաստանում «ֆաշիզմի աջակից Նժդեհի» արձանի տեղադրումը, Նժդեհին որակելով իբրև «հայկական Բանդերա»: Արձանի տեղադրումը բնորոշում է «վիրավորանք ֆաշիզմի դեմ հերոսական պայքար մղած» հայ ժողովրդի հասցեին: Գագիկ Գինոսյանը կոչ է անում արհամարհել նման «մանրապճեղներին» այդ արտահայտությունների համար: «Ովքեր են իրենք, արդյո՞ք հաշվի առնելով նրանց խոսքերը դրանով ցույց չենք տալիս մեր կախվածությունը իրենցից: Ձեր արձագանքը ցույց է տալիս, որ դուք մեր երկրին վերաբերում եք որպես երկրորդական երկիր, իսկ ես թքած ունեմ իրենց վերաբերմունքի վրա»,-ասաց Գինոսյանը: Դիտարկմանը, թե դաշնակից ՌԴ-ի կողմից նման վերաբերմունքը արդյո՞ք պետք է արհամարհի նաև իշխող ՀՀԿ-ն, Գագիկ Գինոսյանը պատասխանեց, թե ինքը իշխանություն չի, և դա ասում է որպես սովորական հայ քաղաքացի: «Ես հպարտ եմ իմ քաղաքացիությամբ, իմ անձնագրով, և երկրորդ քաղաքացիություն երբևիցե չեմ ունենալու և արհամարհում եմ նման «ոտնձգությունները»: Նման բաներով զբաղվելու փոխարեն երկրի ազգային գաղափարախոսությունը, ոգու բարձրացմամբ թերևս դաստիարակությամբ զբաղվենք, քան թե ամեն մի մանրապճեղ ներկայացուցչի անհասկանալի ու անուղեղ մեկնաբանությանն անդրադարձ կատարենք` հանրայնացնելով այն»,-ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/11/20/Ginosyan/2544278]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր