8118 դիտում
18:15 30-05-2014
Վայոց Ձորի մարզում մեքենան հայտնվել է գետում. ամուսիններին գետից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 29-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 14:30-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ 64-ամյա Վաչիկ Հարությունյանն իր վարած ԳԱԶ 3102 մակնիշի 33 DՍ 675 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում, դեպի Եղեգնաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և ընկել Արփա գետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորին՝ Մալիշկա գյուղի բնակիչ 60-ամյա Անուշ Հարությունյանին գետի մեջ հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ այնուհետև՝ ժամանած Եղեգնաձորի հրշեջ փրկարարները: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության հերթապահ խումբը նրանց տեղափոխել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու ուղևորը ամուսիններ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+