1770 դիտում
09:19 31-05-2014
«Հրաշալի քառյակ»-ը կհստակեցնի իր պահանջները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երկուշաբթի օրը՝ ժամը 14.00-ին, «Հրաշալի քառյակ»-ը կրկին որոշել է հանդիպել: Այս անգամ հանդիպումը կայանալու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Մեր տեղեկություններով՝ օրակարգում հիմնականում լինելու է մեկ հարց. հստակեցնել և հրապարակել այն պահանջները, որոնք Քառյակը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Բանն այն է, որ Քառյակում միասնական որոշում չկա, քանի որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռևս ցանկանում են սպասել կառավարության գործունեությանը 100 օր, իսկ ՀԱԿ-ն ու «ժառանգություն»-ն առաջարկում են ավելի կտրուկ լինել, հանրահավաքներ անցկացնել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չհերքեց մեր այս տեղեկությունները. «Ես արդեն ասել եմ, որ Քառյակը սիամական երկվորյակ չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները նույնը լինեն: Քառյակի սեփականություն են դառնում այն որոշումները, որոնք ընդունվում են կոնսենսուսով, 4 ուժերի համաձայնությամբ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3127 դիտում
10:31 26-04-2014
«Հրաշալի քառյակ»-ը սպասում է կառավարության նախագծին. Առավոտ
1310 դիտում
10:00 15-02-2014
Մարտի 1-ին ՀԱԿ-ը կհստակեցնի հետագա քայլերը․ Առավոտ
1548 դիտում
17:34 24-09-2014
Օրենքի փոփոխությունը կհստակեցնի փախստականների երեխաների կարգավիճակը. տեսանյութ
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»