211652_close_icon
views-count3130 դիտում article-date 10:31 26-04-2014

«Հրաշալի քառյակ»-ը սպասում է կառավարության նախագծին. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Խորհրդարանական «հրաշալի քառյակի» նախորդ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջիկա քառօրյայում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու: Այդ նախաձեռնությունը դեռ ուժի մեջ է: Երեկ քառյակի հերթական քննարկումից հետո լրագրողներին այդ մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը. «Մենք որոշել էինք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք նախաձեռնել և արտահերթ նիստ հրավիրել այդ հարցով: Մեր այդ որոշումը մնում է ուժի մեջ՝ կախված կառավարության նախագծի բովանդակությունից: Կբավարարի կառավարության նախագիծն այն խնդիրները, որոնք մենք նախապես ասել ենք, մենք չենք հրավիրի, եթե չէ, մենք կհրավիրենք արտահերթ նիստ՝ մեր պատկերացրած օրակարգով» Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր