211652_close_icon
views-count7382 դիտում article-date 12:51 31-05-2014

Ուկրաինայի դեպքերը «խփել» են գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի գործին՝ զրոյացնելով նրա բոլոր բիզնես-պայմանագրերը

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի, բոլոր բիզնես-պայմանագրերը զրոյացել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ կնքված պայմանագրեր ունեին, որոնք, եթե Ուկրաինայի դեպքերը չլինեին, պետք է արդեն ուժի մեջ մտնեին: «Դե, հիմնականում առողջարանային բիզնես էր, որ ցանկանում էինք նրանց մասնագետներին բերել այստեղ. ցեխաբուժություն եւ այլն եւ այլն, բայց որ իշխանությունը նրանց իրավահաջորդը չէ, հետեւաբար պետք է փորձենք նոր գործարքներ կնքել: Տեսնենք, ինչ կլինի»,- ասաց Հ. Հակոբյանը: Միաժամանակ ավելացրեց, որ սեպտեմբերից հետո այստեղ էլ իրավիճակն անորոշ է՝ կապված Մաքսային միության հետ. «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ օրենքներ են գործի դնելու, որ հասկանանք, թե ինչ բիզնեսի մեջ գումար ներդնենք»:

Նմանատիպ նյութեր