3078 դիտում
17:00 31-05-2014
1000 խախտում, 10,000-ից ավելի կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր:
Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
1730 դիտում
14:13 05-04-2014
Հրադադարի խախտման 200 դեպք, 1000-ից ավելի կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
2127 դիտում
10:39 17-11-2015
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը ավելի քան 1000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
2938 դիտում
11:18 30-03-2016
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց
Այս բաժնից
1144 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1027 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
982 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում