1915 դիտում
16:12 31-05-2014
Սադրիչ հռետորությունն ու հայտարարությունները լարում են իրավիճակը տարածաշրջանում. ԱՄՆ Պետդեպը՝ Ալիևին
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին նախօրեին՝ մայիսի 30-ին, քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ:
Վերջինս լրագրողներից մեկի խնդրանքով մեկնաբանել է Ալիևի հնչեցրած «նախազգուշացումը»՝ Հայաստանի «մութ» ճակատագրի մասին»՝ ասելով, որ սադրիչ հռետորությունն ու հայտարարությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, լարում են իրավիճակը տարածաշրջանում և վնասում խաղաղ գործընթացին:
«ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ևս մեկ անգամ հայտնում է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին»,-ասել է Փսակին՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների՝ 2009-2013 թվականների համատեղ հայտարարություններում հստակ նշված է, որ խաղաղ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ արձանագրությունը, մասնավորապես ուժի չգործադրման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների սկզբունքները:
«Այսպիսով, կոչ ենք անում կողմերին կրկնապատկել բանակցությունների սեղանի շուրջ ուժերը և կենտրոնանալ նրա վրա, որ դա տարածաշրջանում ապրող ազգերին խաղաղություն է բերելու»,-եզրափակել է խոսքը Փսակին:
Նմանատիպ նյութեր
2971 դիտում
23:11 14-05-2021
ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է անվանել՝ պահանջելով դուրս բերել զորքերը
Այս բաժնից
931 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
748 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1801 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել