211652_close_icon
views-count3069 դիտում article-date 17:13 31-05-2014

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան

Ուղերձում ասվում է. «Հայրենատե՛ր ծնողներ, սիրելի՛ մանուկներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն ու խանդաղատանքով շնորհավորում եմ մեր մանուկներին հունիսի 1-ի բացառիկ ու կարևոր տոնի կապակցությամբ: Դուք մեր լուսաբացներն եք, մեր օջախների առատ լույսը, մեր վաղվա օրը, ծնողների հույսն ու հենարանը, երկրի ապագան, նրա մշակույթը, գիրը, գիտությունն ու պաշտպանվածությունը... Ամեն տարի մարդկությունը այս հիշարժան օրը նշում է որպես երեխաների հանդեպ ցուցաբերվող անհրաժեշտ ուշադրության ու խնամքի օր, երեխաներ, որոնք մոլորակի սերն են: Հայոց անկախ հանրապետությունը հնարավոր բոլոր միջոցները ներդնում է առողջ սերունդ դաստիարակելու և սերնդի կենսակերպը ապահովելու համար՝ կառուցելով և վերանորոգելով մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ, մանկական առողջարանային համակարգեր, մասնագիտացված բուժսպասարկման կենտրոններ... Հայոց պետականության հիմնասյունը հանդիսացող հայ ընտանիքի քրիստոնյա մանուկներ, դուք շրջապատված եք հոգատար ու ձեզանով մտահոգ դաստիարակներով, ուսուցիչներով ու մարզիչներով: Ձեր կողքին են ձեզ անչափ սիրող ձեր ծնողները: Դուք ապրում եք աշխարհի ամենահրաշալի, հին ու բարի, քրիստոնյա աշխարհամասում՝ Հայաստանում, որի վաղվա անկոտրում և հայրենատեր քաղաքացին եք լինելու, նրա պաշտպանն ու տերը: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ: Եղեք միշտ առողջ ու անհոգ: Խորին հարգանքով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան»:

Նմանատիպ նյութեր