211652_close_icon
views-count2554 դիտում article-date 19:25 31-05-2014

Սեյրան Օհանյանը զինվորական հոսպիտալում տեսակցել է ադրբեջանցիների դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայողներին. ֆոտոռեպորտաժ

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը ադրբեջանական դիվերսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: Ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին: ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է նաև վերջին օրերին մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակով և մաղթել արագ ապաքինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր