211652_close_icon
views-count1142 դիտում article-date 22:10 31-05-2014

Թուրքական համալասարանի հայոց լեզվի ամբիոնն այս տարի 6 շրջանավարտ կտա

Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալասարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնն այս տարի առաջին շրջանավարտներն է տալու, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=6&cur_news=104]Еrmenihaber.am[/url]-ը: Հիմնադրման հենց առաջին տարում՝ 2010թ.-ին, այս բաժին ընդունվել էր 6 ուսանող, իսկ այժմ հետաքրքրությունը գնալով աճում է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Էրջիյես համալասարանի արևելյան լեզուների ամբիոնի ղեկավար, դոցենտ Գյոքսել Թյուքյոզը կարծում է, որ հայոց լեզվի և գրականության բաժնի բացումը ռազմավարական քայլ է, չնայած այդ հարցում բավականին ուշացել են: «1984 թվականին Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանում հայկական թեմայով համագումար էր անցկացվել: Եթե այդ համագումարից հետո հայոց լեզվի բաժին բացվեր, ապա այժմ հսկայական աշխատանք արված կլիներ»,- հայտնում է Թյուքյոզը՝ ընդգծելով, որ հայոց պատմությանը վերաբերող շատ մեծ քանակությամբ աղբյուրներ կան, սակայն լեզվի չիմացության պատճառով դրանք հնարավոր չէ ուսումնասիրել: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=6&cur_news=104]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր