5038 դիտում
22:13 01-06-2014
Ալավերդու հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները Շնող գյուղի սկզբնամասում հոսող Դեբեդ գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան կասկածներ, որ ջրահեղձ եղած քաղաքացին այս տարվա մայիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2-րդ քաղաքացին է:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/14234/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 15-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում ավտոմեքենա էր ընկել Դեբեդ գետը, և կան կասկածներ, որ տուժածներ կան: Ինչպես Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Գուգարքի և Թումանյանի բաժինների ծառայողները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները և Լոռու մարզի հրշեջ-փրկարարները: Վերջիններս գետում հայտնաբերել էին Լոռու մարզի Անտառամուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Սարո Սուքիասյանի վարած առանց համարանիշների Վազ 21011 մակնիշի ավտոմեքենան: Հայտնաբերվել էր նաև վարորդը, ով իրավապահներին ասել էր, որ ավտոմեքենայում եղել են 2 ուղևորներ, որոնց, հավանաբար, գետը քշել-տարել է: Հրշեջ-փրկարարները գետում գտել էին մահացածներից մեկին, իսկ մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը 35-ամյա Արայիկ Թորոսյանն էր: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչներն ու փորձագետը: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ գետի լայնությունը 60 մետրից ավելի է: Դեպքի վայր էին կանչվել Սևանի ջրասուզակները, որպեսզի կարողանային դին դուրս բերել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+