211652_close_icon
views-count66713 դիտում article-date 19:17 02-05-2017

Ալավերդու փրկարարներն ու ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, Դեբեդ գետից դուրս են բերել 17-ամյա ձկնորսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ժամը 16:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանան փողոցի բնակիչ, 17-ամյա Դավիթ Մարգարյանը ձուկ բռնելու նպատակով անցել է Ալավերդի քաղաքի ֆուտբոլի դաշտի հետնամասում ընկած Դեբեդ գետի մեջտեղի հատված: Այնուհետև ժամը 17-ի սահմաններում փորձել է հետ գալ, սակայն գետի վարարման հետևանքով չի կարողացել վերադառնալ: Դեպքի մասին ահազանգ է ստացվել Փրկարարական ծառայություն, որտեղից մեկնել է 1 մարտական հաշվարկ ՝ հերթափոխի պետ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ: Ալավերդու փրկարարներն ու ոստիկանները սանդուղքի միջոցով Դ. Մարգարյանին օգնել են դուրս գալ ափ: Քաղաքացիների օգնությամբ Դ. Մարգարյանը անմիջապես հասցվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնությունն ու գնացել տուն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր