211652_close_icon

ԱՄՆ֊ում ավիաշոուի ընթացքում ինքնաթիռ է կործանվել

views-count1647 դիտում article-date 11:37 02-06-2014
ԱՄՆ֊ի Վիսկոնսին նահանգի Սթիվենս-Փոյնթ քաղաքում ավիաշոուի ընթացքում մեկտեղանոց «Як-55M» մարզական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է WSAW հեռուստաալիքը։ Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, ինքնաթիռը թռիչքավայրէջքային ուղուց 300 մետր հեռավորության վրա մխրճվել է գետնի մեջ։ 47-ամյա օդաչուն մահացել է։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը հնարավոր է ունեցել է շարժիչի հետ կապված խնդիրներ։ Ավիաշոուի բոլոր միջոցառումները հետաձգվել են։ Իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։

Նմանատիպ նյութեր