211652_close_icon
views-count2284 դիտում article-date 21:28 02-06-2014

Կասկածը հաստատվել է. Օզբիլիսը կտրել է ծնկի խաչաձև կապանները

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ալժիրի հավաքականի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք էր ստացել և փոխարինվել էր 27-րդ րոպեին: Սկզբում Կասկած կար, որ կիսապաշտպանը կտրել է աջ ծնկի խաչաձև կապանները: Այսօր «Սպարտակ»-ի կիսապաշտպանը բուժզննում է անցել Ամստերդամում և ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվել է: Հայ կիսապաշտպանը շուտով կմեկնի Հռոմ, որտեղ լրացուցիչ բուժզննում կանցնի: Սովորոբար նման վնասվածքից ապաքինումը տևում է մոտ կես տարի: Նշենք, որ նման կարգի վնասվածքը Օզբիլիսի կարիերայում երկրորդ անգամ է կրկնվում: Առաջին անգամ հայ խաղացողը ծնկի խաչաձև կապանները կտրել էր պատանի հասակում, երբ դեռ հանդես էր գալիս «Այաքս»-ի կազմում:

Նմանատիպ նյութեր