211652_close_icon
views-count18116 դիտում article-date 09:23 03-06-2014

Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած ծեծը տեսանկարահանվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հիշեցնենք, թե ինչից փոթորկվեց Հայաստանի քրեական դաշտը: Այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին: Պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գևորիկին, և նրանց խոսակցությունը չէր ստացվել: Օշականցին հայհոյել էր իր հետ խոսողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել հարցը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայացել էր: Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած խոսակցությունը այնքան էր թեժացել, որ Տույն ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկիցներին: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այդ ծեծը տեսանկարահանվել է ամենայն մանրամասնությամբ, և այսօր գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա է Գևորիկի ծեծի ողջ ընթացքը` վիդեոյով: Բանն այն է, որ «գողական աշխարհի օրենքների» համաձայն` օրենքով գողին ծեծելը անպատվաբեր է, ուստի Օշականցի Գևորիկը պետք է համարժեք պատասխան տա Լյովիկին, Տույին ու նրանց թիմին: Իսկ եթե չհաջողվի անել, ապա Գևորիկը պարզապես կդադարի օրենքով գող համարվել»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր