211652_close_icon
views-count116704 դիտում article-date 14:19 03-02-2017

Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղայի մասնակցությամբ տեղի ունեցած «ռազբորկայից». աշխատանքից ազատվել է միջադեպին ականատես, սակայն ցուցմունք չտվող ոստիկանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հրաժարվել է ցուցմունք տալ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին տեսուչ Սուրեն Մալյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա ականատես է եղել, թե ինչպես է հանցագործ աշխարհում «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան՝ 28-ամյա Ալբերտ Մելիքյանը Աշտարակ քաղաքում ծեծի ենթարկել Վաչե Մովսիսյանին, ինչի հետևանքով Վ. Մովսիսյանը վայր է ընկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի տված տեղեկության հիման վրա ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում անցկացվել է ծառայողական քննություն, ինչից հետո Ս. Մալյանը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/01/99936/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Օշական գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Սաշայի Մելիքյանի նկատմամբ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրոը, դատավոր Մարգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մելիքյանը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառել) հատկանիշով և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Եթե նա հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար իրավապահներին, նրան տեղափոխելու էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև՝ պարզվել էր, որ հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի էր դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր