211652_close_icon
views-count1720 դիտում article-date 15:50 03-06-2014

ՊՆ-ում ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 5-ին: Դիմում-բողոքներն ընդունվում են հասարակական խորհրդում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր