211652_close_icon
views-count966 դիտում article-date 15:58 03-06-2014

ՀՀ Ֆինանսների նախարարությունը 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Հունիսի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52016159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցային` 800 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 462 527 690 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0126 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0433 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Նմանատիպ նյութեր