211652_close_icon
views-count1345 դիտում article-date 09:18 04-06-2014

Պետական մարմիններում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները չեն ընդունում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի շարք պետական մարմիններում երիտասարդ աշխատողները դիմումներ են ներկայացնում՝ կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, սակայն ղեկավարությունը այդ դիմումները չի ընդունում։ Բնապահպանության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն չի ընդունվել։ Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ, երբ մի խումբ աշխատակիցներ դիմում են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «Ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել։ Մոռացե՞լ եք՝ ձեզ համար ինչեր եմ արել։ Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք», – ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը։ Այս օրինակները բացատրում են, թերևս, թե ինչու պետական հիմնարկներում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները տարածված երևույթ չեն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր