2555 դիտում
10:59 24-09-2014
Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումները շատացե՞լ են. ՀԺ
«Արտերկրում հավատարմագրված հյուպատոսական ծառայողները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ իրենց գործունեության մի զգալի մասը նվիրված է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ ընդունելուն: Նման բան վերջին շրջանում տարածված է հատկապես Ռուսաստանում, որտեղ էականորեն հեշտացված է քաղաքացիություն ստանալու կարգը:
Այս երևույթը նկատելի է հենց Հայաստանում, որտեղ հազարավոր, եթե ոչ ավելի, մարդիկ են ապրում Ռուսաստանի Դաշնության անձնագրերով: Այդ մարդիկ ազգությամբ հայ են, ծնվել և մեծացել են այստեղ, հաճախ ապրում են այստեղ, բայց Ռուսաստանի քաղաքացի են: Ի՞նչն է նրանց մղում գնալ նման քայլի. թոշակառուները սա անում են անհամեմատ ավելի բարձր թոշակ ստանալու համար»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Զինված ուժերի, ոստիկանության, հատուկ ծառայությունների վետերանները` ավելի լայն արտոնություններից օգտվելու համար: Մյուսները, ովքեր խոպան են գնում կամ բիզնես ունեն Ռուսաստանում, ավելի հանգիստ պայմաններում իրենց գործունեությունը ծավալելու համար:
Իսկ ինչո՞ւ է այս ամենը թույլ տալիս Ռուսաստանը, ի՞նչ է, այդ երկիրը ստեղծագործական հաճո՞ւյք է ստանում տասնյակ հազարավոր օտարերկրացիների թոշակ կամ արտոնություններ տալով կամ էլ աջուձախ անձնագրեր բաժանելով: Ոչ, իհարկե: Մանավանդ այսօրվա` պատճառաբանելով, որ դա անում ես քո քաղաքացիներին պաշտպանելու նպատակով:
Էլ չենք ասում, որ նման իրավիճակում հայտնված երկրների քաղաքացիները հաճախ աստիճանաբար զրկվում են քաղաքացիական կամքից, որովհետև ճիշտ է, նրանք տանը հայկական անձնագիր էլ ունեն, բայց իրենց զգում են ավելի շատ օտար երկրի քաղաքացի, որովհետև այդ օտար երկիրն ավելի շատ բան է տալիս իրենց թե նյութական և թե ոչ նյութական առումով։
Ռուսաստանի համար դա կոնկրետ քաղաքական լծակ է, որովհետևի եթե մի երկրում տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր քաղաքացիներ ունես ապրող, կարող ես ցանկացած կերպ միջամտել նրա գործերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
09:18 04-06-2014
Պետական մարմիններում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները չեն ընդունում. ՀԺ
15681 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը