1144 դիտում
09:26 04-06-2014
«Քառյակի» օրակարգում արտաքին քաղաքական հարցեր չկան. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Քանի որ խորհրդարանում չորս խմբակցություններն աշխատում են բացառապես ներքաղաքական տարբեր խնդիրների շուրջ, իսկ արտաքին քաղաքական մոտեցումները չեն քննարկվում, ուստիև ներքաղաքական 12 հարցերն են դրվել: Ընդհանարպես, պետք է ասեմ, որ չորս ուժերը տարբեր մոտեցումներ ունեն: Մենք մշտապես կարծել ենք, որ Հայաստանը գործ չունի ոչ Մաքսային միությունում, ոչ Եվրասիական միությունում, քանի որ կարծում ենք, որ այդ ուղղությամբ Հայաստանի համար որևէ նպաստավոր իրավիճակ չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիցս հետաքրքրվել էինք, արդյոք այժմ արդիական չեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերը, որ իշխանությանն ուղղված իր 12 պահանջներում «քառյակն» (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն») անդրադարձել է բացառապես ներքաղաքական խնդիրներին: Մինչդեռ նախօրեին, հարցին, թե ինչո՞ւ «քառյակի» նիստում չեն քննարկվել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես, Աստանայում տեղի ունեցած վերջին զարգացումները, արդյո՞ք դա նշանակում է, որ «քառյակը» գոհ է իշխանությունների արտաքին քաղաքական գծից, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանել էր. «Ես չեմ կարծում, որ եթե այդ հարցերը չենք քննարկել, նման ենթադրություններ կարելի է անել, որովհետև առանձին-առանձին չորս քաղաքական ուժերն իրենց գնահատականը տվել են թե Աստանայի հանդիպման, թե արտաքին դոկտրինի վերաբերյալ։ Ուղղակի այսօր ժամանակի պատճառով չենք անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։ Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում այս 12 կետերով, մենք առաջիկայում կքննարկենք շատ ու շատ հարցեր»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»