211652_close_icon
views-count1141 դիտում article-date 23:33 05-06-2014

Արցախում ագրարային մասնագիտությունները պահանջարկ չունեն. տեսանյութ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»-ի Ստեփանակերտի մասնաճյուղում ագրարային մասնագիտությունները պահանջարկ չունեն: Համալսարանը ուսում է առաջարկում 10-ից ավելի մասնագիտությունների համար, բայց բաժիններից մեծ մասում դիմորդներ չկան: Ագրոէկոլոգիայի, ագրոնոմիայի բաժիններում դիմորդները շատ քիչ են, հնարավոր է` խմբեր չձևավորվեն: Թափուր տեղերը լրացնելու համար համալսարանն այս տարի նորամուծություն է կիրառում. մի շարք մասնագիտությունների վճարովի համակարգի ընդունելությունը դպրոցի ավարտական վկայականի գնահատականներով կլինի: Դիմորդների հայտերի ընդունման հիմնական փուլն արդեն ավարտվել է, շարունակվում է մագիստրանտների եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի դիմորդների հայտերի ընդունումը: Բակալավարիատի դիմորդները հայտեր ներկայացնելու հնարավորություն կունենան նաև լրացուցիչ փուլում՝ հունիսի 24-28-ը: Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29090] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր