211652_close_icon
views-count610 դիտում article-date 23:00 10-01-2025

Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան և Ուզբեկստան։ Այս մասին հայտնում է The News International-ը։ Սա Շարիֆի երրորդ այցն է Ադրբեջան՝ յոթ ամսվա ընթացքում։ Փոխանցում է Tert.am-ը։

Փետրվարյան այցը տեղի կունենա Ալիևի հրավերով, ով Պակիստան էր այցելել անցյալ տարի։

Ինչպես փոխանցում է լրատվականը, Պակիստանը մի շարք համաձայնագրեր կկնքի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր