211652_close_icon
views-count1300 դիտում article-date 21:29 07-06-2014

ԱՄՆ-ը Ուկրաինային հավելյալ 48 մլն դոլար օգնություն է հատկացնում

Միացյալ Նահանգները Ուկրաինային հավելյալ 48 մլն դոլարի օգնություն է որոշել տրամադրել: Այս մասին այսօր հայտարարել է Կիևում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Նա նշել է, որ գումարի մեծ մասն ուղղվելու է երկրում բարեփոխումների իրականացման աշխատանքներին, իսկ մյուս մասը՝ սահմանային ծառայության ամրապնդմանը: Տրվելիք օգնության և արդեն իսկ հատկացված օգնության ընդհանուր չափը կազմում է 184 մլն դոլար: Բացի այդ, Բայդենը նաև հայտարարել է Վրաստանին և Մոլդովային հատկացվելիք 8 մլն դոլարի աջակցության մասին, որոնք նույնպես ուղղվելու են այդ երկրների տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Նմանատիպ նյութեր