826 դիտում
17:52 21-10-2024
Ուկրաինային հատկացնում ենք զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի 400 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ-ը շարունակում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը:
«Այսօր ես կցանկանայի հայտնել Ուկրաինային զինամթերքի, ռազմական տեխնիկայի և զենքի 400 միլիոն դոլարի օգնության նախագահական փաթեթի մասին», - ասել է Օսթինը։
Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային՝ համաձայն Զելենսկու և Բայդենի ստորագրած անվտանգության երկկողմ համաձայնագրի։

Նմանատիպ նյութեր
616 դիտում
19:37 02-09-2024
Նիդեռլանդները 200 միլիոն եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային
1300 դիտում
21:29 07-06-2014
ԱՄՆ-ը Ուկրաինային հավելյալ 48 մլն դոլար օգնություն է հատկացնում
949 դիտում
20:09 02-09-2023
Համաշխարհային բանկը 232 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային
Այս բաժնից
1147 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1114 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1138 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան